Հայերին վրացիներն իրենց լեզվով անվանում եմ «Սոմեխի», իսկ մեր պետությունը՝ «Սոմխեթի»։ Միջնադարյան վրացական ժամանակագություների մեջ հայերով բնակեցված տարածքը հայտնի էր «Սոմխիթի»՝ სომხითი անվանումով. սա Հայաստանին տրված աշխարհագական անվանումն էր։ 18-րդ դարում «Սոմխիթի» անվանումը վերափոխվեց «Սոմխեթիի»՝ სომხეთი, և վրացիները սկսեցին մեր պետությունը հենց այդպես կոչել։

Ժամանակակից գիտնականները կարծում են, որ «Սոմխիթի/Սոմխեթի» տերմինը «Սուխմի/Սոխմի» բառի վերափոխումից է առաջացել, որը նշանակում է «Եփրատի մոտ գտնվող հինավուրց տարածք»։

Ըստ լեզվաբան Դավիդ Մարշալ Լանգի՝ «Սոխմի» կոչում էին այն ցեղերին, որոնք ապրում էին Եփրատի վերին ափի հատվածում։ Այնուհետև միջնադարյան և ժամանակակից վրացական տեքստերում հայերին են սկսել անվանել «Սոմեխի», իսկ Հայաստանը՝ «Սոմխեթի»։

Որոշ գիտնականներ նշում են նաև, որ սա «Մեսխի» բառի վրացական տարբերակն է։ Այսպես անվանում էին մուշկերին, որոնք նախահայկական ցեղ են եղել և բնակվել են Հայկական լեռնաշխարհում։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելհ հենց այս կարծիքին է և նշում է, որ հռոմեացի գրող-գիտակ Պլինիոսը մեր թվարկության I դարում նկարագրել է այս ցեղը և շեշտել, որ նրանք բնակվում էին Հայաստանի հարավում։ Այն ժամանակ Հայաստանը ձգվում էր հյուսիսց մինչև Միջերկրական ծով՝ հարելով Կապադովկիային։

Ներքոհիշյալ քարտեզը տպագրվել է Թիֆլիսում 1902 թ.։ Այն ցույց է տալիս շրջանը, որը վրացիներին հայտնի է եղել որպես Հայաստան և բնակեցված է եղել հայերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել