Խրոնիկական բորբոքումը չարորակ ուռուցքների զարգացման հիմնական պատճառներից մեկն է: Այս եզրակացությանն են հանգել Շառլոտայում ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են MedicalXpress-ում։
Պարզվել է, որ տասը դեպքից երկուսում ուռուցքաբանական հիվանդության առաջացումը կապված է վարակների, վիրուսների կամ մանրէների հետ: Հիվանդության է հանգեցնում մանրէների եւ MUC1 գլիկոպրոտեինի փոխազդեցությունը:
Հետազոտողների կարծիքով՝ խրոնիկական բորբոքման դեպքում գլիկոպրոտեինը կարող է ախտածին գործընթացների առաջացման պատճառ դառնալ: Ըստ որում՝ փորձագետներն ընդգծել են MUC1-ի պաշտպանական գործառույթը, որը միշտ չէ, որ վտանգավոր բջջի է վերածվում: Այսպես՝ որոշ հիվանդների մոտ գլիկոպրոտեինը շարունակում է հակաբորբոքիչ գործառույթ կատարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: