Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ ավագ դպրոցի նախաճաշից հրաժարվող աշակերտների առաջադիմությունը ինը բալանոց սանդղակով երկու կետով ցածր է պարբերաբար նախաճաշող համադասարանցիներից, հաղորդել է Frontiers in Public Health ամսագիրը:

Հստակեցվում է, որ ուսումնասիրության մեջ ներգրավվել են Արևմտյան Յորքշիրի դպրոցների և քոլեջների 16-18 տարեկան 294 սովորողներ:

Աշխատանքի հեղինակներից մեկը՝ Քեթի Ադոլֆուսը, նշել է, որ մոտ կես միլիոն բրիտանացի երեխաներ դպրոց են գալիս շատ քաղցած:

Նրա խոսքերով՝ այս աշխատանքն առաջին անգամ բացահայտում է առավոտյան նախաճաշի և դպրոցական առաջադիմության միջև եղած կապը:

Մասնագետները նշում են, որ իրենց աշխատանքում հաշվի են առել նաև առաջադիմության վրա ազդող այլ գործոններ, ներառյալ սովորողների սոցիալ-տնտեսական կարգավիճակը, սեռը և էթնիկ պատկանելիությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել