Սեքսը, որը միշտ տեսնում ենք ֆիլմերում, միշտ ավելի լավն է։ Եթե այն կատարյալ չէ, ապա հերոսուհին սիրով է զբաղվում սխալ մարդու հետ և շատ շուտով շտկելու է այդ սխալը։ Սակայն կյանքում ամեն ինչ այլ կերպ է։

Ի՞նչ է իրականում տեղի ունենում անկողնում, ինչը երբեք ցույց չեն տալիս ֆիլմերում։

Բոլորը գեղեցիկ են մերկանում։ Մետաքսե զգեստը սահում է նրա ուսերի վրայով, նա բարձրացնում է նրա կիսաշրջազգեստը... Եվ ոչ ոք վայր չի ընկնում՝ խճճվելով հագուստի մեջ, և դադար չի վերցնում հագուստը հանելու համար։ Բացի այդ՝ ֆիլմերում մեզ երբեք ցույց չեն տա, թե ինչպես են հանում զուգագուլպաները։

Նրանք երբեք չեն փնտրում պահպանակը։ Բնականաբար, այն միշտ գրպանում է կամ էլ մահճակալի մոտ դրված։ Իսկ իրականում, երբ այն պետք է, թեկուզ նրան զանգահարես էլ, չես գտնի։

Առաջին սեքսը միշտ կատարյալ է։ Ֆիլմերում սիրեկանը միշտ գիտի, թե ինչպես է պետք. որտեղ ձեռք տալ, որտեղ համբուրել, որտեղ շոյել և այլն։ Այնպիսի տպավորություն է, որ նրանց բոլորին նախօրոք բացատրել են, թե ինչ է պետք անել։

Նա սեքսից հետո երբեք զուգարան չի գնում։

Նրանց երբեք չեն խանգարում երեխաները կամ տնային կենդանիները։ Բնականաբար, նրա վրա չի ցատկում սոված կատուն։ Եվ փոքրիկ երեխան էլ չի թակում դուռը։

Նրանք երբեք հարմար դիրք չեն փնտրում։ Բոլոր դիրքերն էլ հարմար են։ Ֆիլմերում սիրեկանները չեն ասում. «Ինչ-որ բան այն չէ, ուրիշ ձև է պետք փորձել»։

Նա երբեք չի հանում իր կրծկալը։ Ինչ էլ որ պատահի՝ հրդեհ, ջրհեղեղ կամ սեքս, կրծկալը նրա վերջին փրկությունն է, այնպես որ, նա պետք է աչքի լույսի պես պահի այն։

Բոլորը երջանիկ են։ Ֆիմերում զավեշտալի, անհարմար, անհաջող կամ ձանձրաի սեքս չի լինում։ Հոյակապ կլիներ, որ ռեժիսորները մի քիչ մոտ լինեին իրականությանը, իսկ ռեալ սեքսը՝ մի քիչ ֆիլմերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել