Panorama.am-ը գրում է.

«Մելինե Դալուզյանը Հայաստանից փախել է, քանի որ նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնացել։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան սղոցողներից », -  ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Ինչ վերաբերում է հայտնի մարզիկների ու մարզիչների՝ դատապարտող հայտարարություններին՝ Կարապետյանն ասաց. «Այս հայտարարությունների մեջ ձևակերպումների սխալներ կան, այսինքն, որ ֆիլմը պատվիրված է պետության կողմից, դրանք խնդրահարույց են՝ կիրառված բառամթերքի և որակումների պատճառով»։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ուղղավծ բողոքի ակցիաներին՝  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց,  որ նախարարի և բողոքի ակցիա անցկացնող ուսանողների միջև հանդիպումը անիմաստ է, եթե նրանք նշում են, որ կարող են հանդիպել միայն Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցի քննարկման շուրջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել