Վարչապետի երեկվա հայտարարությունից պարզ է դառնում, որ գազի գինն, ըստ էության, գարնանը բարձրանալու է, այսինքն՝ ձմռան համար կարող ենք հանգիստ լինել, բայց հասարակությանն արդեն իսկ հետաքրքրում է, թե ի՞նչ չափով է գազի գինը բարձրանալու, քանի որ մեր տնտեսությունը շատ զգայուն է գազի գնի հարցում, և այն մեծ ազդեցություն ունի ապրանքների գների վրա։
Իսկ մյուս հարցն էլ այն է, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու գազի գնի թանկացման ազդեցությունը մեղմելու ուղղությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա արդյունքում կարող է վատանալ մեր երկրի՝ առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող սոցիալ-տնտեսական վիճակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել