«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը իրավացիորեն համարվում է հայ կինոարտադրության գլուխգործոցներից մեկը։ Հանճարեղ դերասանների փունջն իր խաղով ու առօրեական, բայց փիլիսոփայական մտքերով կարծես բացահայտի հայի ամբողջ էությունն ու կենցաղը։ Առաջարկում ենք ծանոթանալ հանճարեղ ֆիլմի ամենահայտնի 15 մտքերին, որոնք այսօր դարձել են թևավոր խոսքեր։ 


1. Բայց կարևորը մենք ու Ամերիկան ենք… Մեզ ու Ամերիկան մեղքս շատ ա գալիս, էն մանր-մանր երկրները գլուխ են պահում… Մենք էստեղ մեզ համար խոտ ենք հնձում:

2. Էն խեղճ Քենեդուն ընչի՞ սպանեցին: Ասա` դուրներդ չէր գալիս, վերցնեիք, մի ուրիշ գործի դնեիք: Ընչի՞ տվիք ու սպանեցիք:

3. Քաղաքացի’ դատավոր, ոչխարները, ճիշտ է, իմը չեն եղել, Ռևազինն են եղել, բայց դե Դուք որ ամեն օր միս եք ուտում, Ձե՞ր ոչխարի միսն եք ուտում, թե՞ ուրիշի:

4. Էհ, ընկե՛ր լեյտենանտ, դու որ չլինեիր, ես լողացողը չէի։

5. Տո մի սրան նայեք. հա՛մ կնիկ ա ուզում, հա՛մ չբեր ա ուզում, հա՛մ էլ բանն էլ հետն ա ուզում։

6. Սովետականը Ավագն է, որ կնիկ չունի, ժամանակ էլ չունի՝ կնիկ բերի:

7. Դե, տղեքը սոված էին, երկու ոչխար ենք մորթել, ի՞նչ ես՝ «գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն»:

8. Հագի՛ր, ա՛յ որդի, շորե՛րդ հագիր, քեզանից մեղադրյալ չի դուրս գա: Զանե՛ն, հլա ինձ քննիր:

9. Քեզ որ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանել: 

10. Դու հլը դրա վզին նայեք, բա դրա վրա տղամարդու շնորհք կա՞:

11. Տո հա, ոչխար էր, ոչխար էինք մորթել, հո քեզ չէի՞նք մորթելու:

12. - Գողը դու ես, ձրիակեր շան որդի:

- Բա էղա՞վ, Պավլե՛, էդ ո՞նց ես խոսում պետության հետ:

13. - Ուսիդ կեղտը մաքրիր։
- Սա կեղտ չի, թրիք է։ Կեղտն ու թրիքն էլ չեք տարբերում:

14. Բա կարծում ես՝ մի մարդով եզ շուռ տալը հե՞շտ է, մի մարդ սկի մի կնիկ էլ չի կարող շուռ տալ, ուր մնաց՝ մի եզ:

15. Զարմանալի մարդ ես դու էլ: Թե որ մեջներիս ամենալավ մորթ անողը Պավլեն է, բա ո՞վ պիտի մորթեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել