NASA-ի Գոդարի անվան տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակներից մեկի՝ Եվրոպայի մակերեւույթի վրա: Այդ մասին ասված է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հիմնական քիմիական տարրերը (ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր եւ ծծումբ) եւ էներգայի աղբյուրները՝ կյանքի համար երեք անհրաժեշտ պայմաններից երկուսը, հանդիպում են ամբողջ Արեգակնային համակարգում: Բայց երրորդ տարրը՝ հեղուկ ջուրը, այն բանն է, որը դժվար է գտնել Երկիր մոլորակի սահմաններից դուրս»,- հայտարարել է NASA-ի մոլորակագետ Լուկաս Պագանինին, որը ղեկավարել է հետազոտությունը:

«Առայժմ գիտնականներն ուղղակիորեն հեղուկ ջուր չեն հայտնաբերել, մենք գտել ենք ըստ կարեւորության հաջորդ բանը՝ ջուրը գոլորշու ձեւով»,- հավելել է նա:
Այդ հայտնագործությունը կատարվել է Հավայիում NASA-ի աստղադիտակի միջոցով արբանյակի դիտարկումների շնորհիվ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել