Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը միջնորդություն է ներկայացրել գործը երդվյալ ատենակալների մասնակցությամբ քննելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով փաստաբան Ալեքսեյ Լիպցերին:

Փաստաբանը հայտարարել է, որ ատենակալների դատարանն ավելի օբյեկտիվ է:

Լիպցերի խոսքերով, պաշտպանությունը նաև խնդրում է դադարեցնել քույրերի դեմ հարուցված քրեական գործը:

Վերջին տեղեկությունների համաձայն, սպանության մեջ մեղադրվող աղջիկներն ու նրանց պաշտպանները ավարտել են գործի նյութերին ծանոթությունը: Այժմ այն կփոխանցվի դատարան՝ մեղադրական եզրակացության հաստատումից հետո:

Փաստաբանի ենթադրությամբ, գործը դատարան կհասնի այս տարվա դեկտեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել