Դերասան Քրիստիան Բեյլը, ով Բեթմենին կերպավորել է 2005 թվականից մինչև 2012 թվականը, բացատրել է, թե ինչու ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը չի նկարահանել Batman–ի շարունակությունը։
Toronto Sun-ի հետ նոր հարցազրույցում Բեյլը նշել է, որ վստահ է, որ ինքն ու Նոլանը կարողացել են ստեղծել նոր Բեթմեն: Նոլանը երազում էր նարահանել եռերգությունը և չէր ցանկանում երկարաձգել պատմությունը: «Քրիսն ասաց, որ եթե մեր բախտը բերի, կարող ենք երեք ֆիլմ նկարահանել, ապա պետք է կանգ առնենք. երրորդից հետո մենք պետք է հեռանանք»,- հիշում է նա:
Միևնույն ժամանակ, ըստ Քրիստիան Բեյլի, պրոդյուսերները Նոլանին առաջարկել են նկարահանել չորրորդ ֆիլմը, բայց նա հրաժարվել է:
Ներկա պահին Ռոբերտ Փաթինսոնը և Զոե Կրիվիցը մասնակցում են Բեթմենի մասին ֆրանշիզի վերագործարկմանը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի հունիսի 24-ին: