Armenpress.am-ը գրում է․
Իրանում առաջիկա օրերին համացանցի օգտագործման արգելքը կվերացվի երկրի այն հատվածներում, որտեղ դրա օգտագործումը չի խոչընդոտի բողոքի ակցիաների ավարտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Այն հատվածներում, որտեղ վստահություն է ձեռք բերվում, որ համացանցը չի օգտագործվի չար նպատակներով, ժամանակի ընթացքում կհանվի արգելքը»,- Ռաբիի խոսքերը փոխանցում է ISNA-ն:
Կառավարության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե մասնավորապես երբ և երկրի որ կետերում կթույլատրվի օգտվել համացանցից:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/995801.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել