Նոյեմբերի 16-ին Երևանում վերամիավորվեցին Սոնան և Manolo Y Los Gipsy, ովքեր տարիներ առաջ ներկայացել էին իրենց  «Luna en el Anima» երգը, որը նույնիսկ տարիներ անց շարունակում է սիրված մնալ:

Երգիչները մեկուկեսժամանոց համերգային ծրագիր էին նախատեսել, որտեղ հանդես եկան ինչպես անհատական, այնպես էլ համատեղ զուգերգերով:

Իսկ համերգային ծրագրի բացումը վստահված էր «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Ռաիսա Ավանեսյանին, ով նաև զուգերգով հանդես եկավ Սոնայի հետ, ով նախագծի շրջանակներում երգչուհու մարզիչն էր:

Սոնան խոստովանեց, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ համոզում էր Ռաիսային Հայաստան տեղափոխվել, ինչը նրան միայն վերջերս հաջողվեց:

Իր սանի հետո ելույթից հետո Սոնան ասաց, որ շատ կարևոր է, որ մարդիկ խմելու մշակույթին տիրապետեն և մեկնարկեց համերգը:

Նշենք, որ համերգին զուգահեռ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Arm Cocktail Festival-ը, որի նպատակն ալկո-մշակույթը զարգացնելը և հայկական խմիչքներով պատրաստվող կոկտեյլը ճանաչելի դարձնելն է:

«Շատ քիչ կոկտեյլներ կան, որոնք կարող են հայկական համարվել կամ պատրաստվել հայկական խմիչքներով: Մենք որոշեցինք անցկացնել այս փառատոնը, որի շրջանակներում կպատրաստվեն հայկական խմիչքով կոկտեյլներ, որոնք ունեն յուրահատուկ համեր: Փառատոնին մասնակցեցին երևանյան թվով 5 բարեր, որոնք կներկայացան յուրահատուկ կոկտեյլներով, ինչպես նաև ներկայացվեցին նոր կոկտեյլներ, որոնք շուկա կմտնեն և կներառվեն մենյուում»,- BlogNews-ի հետ զրույցում նշել Լիլիթ Գալստյանը, ով Arm Cocktail Festival-ի տնօրենն ու կազմակերպիչն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել