Արձանագրելով Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող դրական տեղաշարժերը՝ պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ ընթացիկ տարում գրանցված տնտեսական աշխուժության մեջ դերակատարում է ունեցել այնպիսի ոլորտների աճը, որոնք իրավիճակային են, և չկա երաշխիք, որ ապագայում էլ կպահպանեն դրական աճի այս տարվա տեմպերը: Զորօրինակ՝ զբոսաշրջային հոսքերի աճն ու ավտոմեքենաների բիզնեսի այս տարվա բումը. տարբեր հաշվարկներով՝ պետական բյուջեն ավտոմեքենաների ներկրման ու վերավաճառքի բիզնեսից շահել է մոտ 150 մլն դոլար մաքսատուրք և ԱԱՀ: Մինչև տարեվերջ թիվը հնարավոր է՝ հասնի շուրջ 250 մլն-ի, մինչդեռ մեր տնտեսությունում տեղի են ունենում նաև այլ՝ համակարգային բնույթի փոփոխություններ, որոնց թվում քիչ չեն նախորդ իշխանությունների վարած քաղաքականության իներցիոն արդյունքները:

Դրանց թվում՝

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացում:

Նոյեմբերի 18-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասին լրագրողներին հայտնեց անցակետի արդիականացման համար նախատեսվող Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորման մասին:
«Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագիրը մեկնարկել է 2017թ.-ի մայիսին Պետական եկամուտների կոմիտեում:

Համագործակցության նոր հնարավորություններ՝ ՀՀ-ի և Իսրայելի ՏՏ ոլորտի ընկերությունների միջև:

Խոսքը TAITRA-ի՝ Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհրդի կողմից Հայաստանում ներկայացուցչություն բացելու մասին է: Ընկերությունը Հայաստանով հետաքրքվածություն ցուցաբերել է մեր երկրում անցկացված WCIT2019 համաժողովին:

WCIT համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տրվել է 2017թ.-ի հունիսի 9-ին 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում:

«Մեկ պատուհանի» համակարգի ներդրման արդյունքում Հայաստանի՝ տարածաշրջանում մաքսային տվյալների ստանդարտացման առաջատար լինելը:

«Մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և կիրառման քաղաքականությունը որդեգրվել է դեռևս 2015 թ.-ի հունիսին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Շարքն, անշուշտ, շարունակելի է, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ CEPA-ի համաձայնագրի գործարկմամբ նախատեսվող ծրագրերով:

Նախորդիվ ձեռբքերվածի իրականացման կամքը ներկայիս իշխանություններինն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել