Emedia.am-ը գրում է.

Վերջին օրերին մոլդովական լրատվամիջոցները ևս անդրադառնում են Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի՝ Հայաստանի խորհրդարանում հնչեցված հակահայկական և պրոադրբեջանական ելույթին: Газета.md լրատվամիջոցը, անդրադառնալով տեղի ունեցածին, նշում է, որ Մոլդովան այս անգամ միջազգային ասպարեզում կրկին սայթաքել է՝ ինչ որ փաստաբանի պատճառով: «Վերջինս, ժամանելով Հայաստանի մայրաքաղաք, խոսել է ոչ թե իր սեփական երկրում տեղի ունեցող հակամարտության՝ Սնեգուրի ու Դրուկի ագրեսիայի մասին, որը բերեց երկրի բաժանմանը, այլ խոսում այն մասին, թե ով է ճիշտ ու ով սխալ հայ-ադրբեջանական հակամարտությունում»,- ասում է պարբերականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել