Արդեն մի քանի օր է լրատվադաշտում է հայ և ադրբեջանցի լրագրողների Բաքու և Երևան այցի թեման: ՀՀ ԱԳՆ հրաժարվում է մեկնաբանել տեղեկատվությունը` թեև այցը կազմակերպվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:

Այցը նման գաղտնի պայմաններում կազմակերպելն առնվազն տպավորություն է ստեղծում, որ կողմերի համար այստեղ գլխավորը ոչ թե բովանդակությունն է, այլ ձևը: Մի քանի լրագրողների գաղտնի պայմաններում անցկացված այցը դժվար թե նպաստի հայտարարված նպատակի` հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը: Այն ավելի շատ խոսում է հասարակությունների միջև եղած խոր անվստահության մասին:

Ընդ որում, այցը երևան է հանում մեկ ուրիշ խնդիր ևս. կազմակերպվող/արդեն ընթացող այցի մասին տեղեկատվությունը չգիտես ինչու ստանում ենք բացառապես ադրբեջանական մամուլից: Եթե նույնիսկ Բաքվի հետ պայմանավորվածություն կա այցի մասին միաժամանակ հայտարարելու վերաբերյալ, ապա ինչպես է ստացվում, որ ադրբեջանական մամուլում հայտնվում է այցի մասին ինֆո, և ինչու Երևանը չի արձագանքում այդ արտահոսքերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել