1. Դատախազը իրավաբանների համահայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ նրանց ուսերին է ընկած Ցեղասպանութան պահանջատիրության բեռը (մոտավորապես): Ուզում էի մի լավ բեռ հիշել, որ ընկած է իր եւ իր իշխանության ուսերին, չգտա. հայտնաբերածս նրանց բիզնեսներն էին, շուրջպարերն ու վատնված միլիոնները, թխված քրեական գործերը... Մի հարցնող լինի` դուք չե՞ք ամաչում էս դեմագոգիայի համար: Ձերը երկիրը թալանելն է, նրա արդարադատությունը խեղելը, գիտնականներին էլ` ազգի իրավունքները պաշտպանե՞լը: Կամ ձայններդ ինչո՞ւ չէր լսվում հայ-թուրքական արձանագրություննների ժամանակ: Ինչո՞ւ էիք ողջ թիմով մտել Գյուլի ու նրա խանումի հետույքը...

2. Ընթերցվեց Սերժ Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցութամբ.... Ցինիզմի գերադրական աստիճան, ճոռամաբանություն իրավունքից, ազատությունից` մոռանալով, որ մի երկու օր առաջ խորհրդատվության ժամանակ մի այնպիսի թատրոն տվեց, որի ժամանակ վազ էր տալիս Սահմանադրության վրա. էլ դատավորի կեցվածք ընդունեց ՎՊ բացահայտումների կապակցութամբ, էլ սպառնաց Իշխանին, որ նրա հարցերը կլուծի ՀՔԾ ձեռքերով, էլ որակում տվեց խորհրդարանական մեծամասնության սաստիկ «խղճով ու համոզմունքով» առաջնորդվող, քվեարկող ու ելույթ ունեցող ՀՀԿ «անկախ» պատգամավորների պահվածքին... Բայց նաեւ ասաց` ժողովրդավարությունը մի օրում չի կառուցվում, մի խուսքով ասաց` հույս չունենաք, որ իմ օրոք ժողովրդավարություն տեսնելու եք, գործող Սահմանադրություն տեսնելու եք:

Իսկապես ամաչեցի, շատ ամաչեցի... 
Գերմանիայի նման պետությունից, նրա մթնոլորտից, նրա պետական այրերի մտածողությունը լսելուց հետո այստեղ գալ ու այսպիսի մակարդակ տեսնելը, խոստովանեմ, շոկային է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել