Aravot.am-ը գրում է.
Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի («Հանրապետական ծննդատուն») տնօրեն, ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը վստահեցնում է՝ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե իրենց ծննդատունը մասնակից է եղել ապօրինի որդեգրումներին:
«Հայկական ժամանակն» ավելի վաղ գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ ապօրինի որդեգրումներին մասնակից մանկաբարձական հաստատությունը Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական ծննդատուն»), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած եւ ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները:
«Որդեգրումները ոչ մի կապ չունեն ծննդօգնության հիմնարկների հետ, այն իրականացնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ արդարադատության նախարարությունները մանկատան միջոցով, եթե հարցեր ունեք, նրանց պետք է դիմեք, իսկ եթե ինձ այլ հարցեր ունեք մամլո ծառայությանը դիմեք, ես հիմա հիվանդ պառկած եմ»,- Aravot.am-ին ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: