Tert.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում է ռուսական rbc.ru կայքը, Եգիպտոսի բանակն արտակարգ դրություն է մտցրել Սինա թերակղզու հարավում:

Ամբողջ խնդիրն այն է, որ այս հատվածում տեղակայված են Եգիպտոսի հանրահայտ զբոսաշրջային վայրերը, որոնք, ինչպես պնդում են Հայաստանի զբոսաշրջային կազմակերպությունների տուր օպերատորները՝ «սրբության սրբոց» են, և երբեքոտնձգությունների չեն ենթարկվում:

Իսկ արտակարգ դրություն մտցնելու որոշման պատճառ է դարձել այն, որ զինյալները հարձակվել են Էլ Արիշ քաղաքի օդանավակայանի վրա:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am –ին հայտնեց, որ պարբերաբար զրուցում է Կահիրեում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ:

«15 րոպե առաջ խոսել եմ, հայ զբոսաշրջիկների հետ որևէ արտակարգ պատահար չի գրանցվել»,-ասաց Տիգրան Բալայանը:

ԱԳՆ խոսնակը նշեց, որ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր իրենց հայտարարությանը որևէ մեկը չի արձագանքել և Կահիրեի ՀՀ դեսպանատուն օգնության որևէ դիմում չի գրանցվել։

Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ էր տրվել ՀՀ քաղաքացիներին միայն հույժ անհրաժեշտության դեպքում այցելել Եգիպտոս՝ հաշվի առնելով այնտեղ ծավալվող իրադարձությունները: Ավելին, խորհուրդ էր տրվել զերծ մնալ զանգվածային կուտակումներից, և որևէ խնդիր առաջանալու դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157:

«Հայաստան գալու համար դիմող չի եղել։ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք Կահիրեում են, իրենց տներում են ապրում, նրանց մեծ մասը երկքաղաքացիներ են»:
Տիգրան Բալայանը նշեց, որ ԱԳՆ-ն շարունակում է հետևել Եգիպտոսում ծավալվող զարգացումներին և անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկի։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել