Նկարում պատկերված է չեխ ուսանող Յան Օպլետալը: Նա 1939թ. Չեխոսլավակիայի ուսանողական շարժման զոհերից էր: Այդ իրադարձությունները ուղիղ կապ ունեն նոյեմբերի 17-ի՝ Ուսանողության միջազգային օրվա հետ: Ուղիղ 80 տարի առաջ 1939թ. նոյեմբերի 17-ին գերմանական գեստապոն պատժիչ գործողություն իրականացրեց նացիստների դեմ ընդվզող Չեխոսլովակիայի ուսանողության հանդեպ: Դեռևս 1939թ. հոկտեմբեր ամսին, երբ Չեխոսլովակիան օկուպացվել էր Նացիստներից կողմից՝ ուսանողները դուրս եկան Պրահայի, Բռնոյի և այլ խոշոր քաղաքների փողոցներ, որպեսզի իրենց բողոքը արտահայտեն: Բնականաբար նացիստական գեստապոն ցրում է ցույցերը: Ուսանող Յան Օպլետալը հրազենային վնասվածքներ է ստանում և նոյեմբերի 11-ին մահանում է: Նոյեմբերի 15-ին նրա հողարկավորությունը (աջ նկար) վերածվում է հզոր ցույցի: Նացիստները որոշելով վերջնականապես ճնշել բողոքի ցույցերը: Նոյեմբերի 17-ին գեստապոն շրջապատում է ընդվզող քաղաքների ուսանողական հանրակացարանները և սկսում պատժիչ գործողությունը: Ձերբակալված ուսանողներից շուրջ 1200 հոգի տեղափոխվում են Զագսենհաուզենի համակենտրոնացման ճամբար, իսկ կազմակերպիչներ 9 ուսանող և դասախոս՝ Ժոզեֆ Մաթոշեքը, Յարոսլավ Քլիման, Յան Վայներթը, Ժոզեֆ Ադամեցը, Յան Ցեռնին, Մարեք Ֆրաուվիրթը, Բեդրիչ Քոուլան, Վացլավ Սաֆրանեքը, Ֆրանթիշեք Սքորկովսկին՝ մահապատժի ենթարկվեցին: 1941թ. Լոնդնում ֆաշիզմի դեմ կռվող ուսանողության համաշխարհային կոնգրեսում նոյեմբերի 17-ը ի հիշատական սպանված հերոս ուսանողների, որոշվեց նշել, որպես ուսանողների միջազգային օր: Հետագայում դա հաստատվեց արդեն 1946թ. Պրահայում ընթացող համաժողովի ընթացքում: Այնպես որ նոյեմբերի 17-ը դա տափակ հայկական ուսանողական փարթիները կամ համերգները չեն: Այս օրը շատ ավելի մեծ խորհուրդ և նշանակություն ունի....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել