Ֆլորիդայում բնակվող վեգան զույգն իր չորս երեխաներին տարիներ շարունակ կերակրել է միրգ-բանջարեղենով՝ մահվան հասցնելով 18 ամսական որդուն, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 35-ամյա Շեյլա Օլիրը և 30-ամյա Ռայան Օլիրն անցյալ շաբաթ ձերբակալվել են չկանխամտածված սպանության մեղադրանքով:

Մահացած երեխան, ինչպես հաղորդում է աղբյուրը, կշռել է ընդամենը 8 կիլոգրամ, որը յոթ ամսական երեխայի քաշ է համարվում:

Ավելի ուշ դիահերձման արդյունքում բացահայտվել է, որ երեխան մահացել է սովից, ջրազրկումից և լյարդի այտուցվածությունից:

Հաղորդվում է, որ ծանր հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող քննիչները ժամանել են զույգի բնակարան և հայտնաբերել նրանց մյուս 2 երեխաներին, որոնք իրենց տարիքի համար չափազանց հյուծված տեսք ու գունատ մաշկ են ունեցել: Զույգի մյուս՝ 11-ամյա աղջիկը, համեմատաբար ավելի առողջ տեսք է ունեցել:

Աղբյուրը հաղորդում է, որ երեխաները տեղափոխվել են երեխաների խնամակալությամբ զբաղվող հատուկ կենտրոն:

Police were called to the familys home in Cape Coral (pictured) on September 27 for a report of a child not breathing

During their initial court appearance, Sheilas defense lawyer argued that her 18-month-old son had been sick for six months prior to his death

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել