A1plus.am-ը գրում է.

Որքանո՞վ է արդարացված յուրաքանչյուր ընտրությունից առաջ եւ հետո սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսելը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է. չի կարելի Սահմանադրությունը քավության նոխազ դարձնել:

Ընտրական գործընթացների հետ կապված պարոն Մուկուչյանը Սահմանդրության մեջ միայն մեկ վիճելի նորմ է տեսնում: Խոսքը՝ անազատության դատապարտված անձանց քվեարկելու իրավունքից զրկված լինելու մասին է:

Տիգրան Մուկուչյանը կոչ է անում Սահմանադրության հետ նուրբ վարվել, այն անհարկի չքննադատել, ինչպես նաեւ պատեհ-անպատեհ առիթներով չդիմել ՍԴ:

Ընտրության արդյունքների վիճարկումը, թերեւս, չպետք է դառնա ընտրական գործընթացի պարտադիր փուլ: Մեզ մոտ, ցավոք, սա շատ հաճախ ընկալվում է որպես ընտրական գործընթացի փուլ, -ասաց  Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը հիշեցնում է` թե նախագահի, թե Երեւանի ավագանու ընտրությունների առիթներով ՍԴ նախկինում արդեն արտահայտել է իր իրավական դիրքորոշումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել