Iravaban.net-ը գրում է․

«Հանրային խորհրդի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը:

Իրավաբան.net-ը փորձել է կապ հաստատել Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատուի, մամուլի հարցերի համակարգողի հետ, Հանրային խորհրդի նախագահի օգնականի հետ, սակայն նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին։

Այս պահին Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը Յուրի Ջավադյանն է, նա ծնվել է 1939 թվականին։

Հարցին, թե արդյո՞ք նրան զգուշացրել են ՀԽ նախագահի պաշտոնում որպես փոխարինող նշանակվելու մասին, Յուրի Ջավադյանն ասել է․ «Ինձ ոչ ոք ոչինչ չի զգուշացրել, իսկ վաղը գնալու եմ մարզ»։ Նա նաև նշել է, որ երբ Վազգեն Մանուկյանը գտնվել է արձակուրդում, նրա իսկ որոշմամբ ՀԽ նախագահին փոխարինել է Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ դոցենտ է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ։

Հովհաննես Հովհաննիսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել է, որ իրեն ևս ոչինչ չի զգուշացվել նախագահի պաշտոնում փոխարինող նշանակվելու մասին։  «Հրաժարականն անսպասելի էր»,-հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել