Հարցը գուցե և տարօրինակ է հնչում, որովհետև կարծես թե բնական պետք է լինի, որ զինադադարի և երբեք ոչ հաշտության պայմաններում Ադրբեջանի վերաբերմունքը Ադրբեջան մուտք գործել ցանկացող հայերի նկատմամբ մեղմ ասած ոչ բարյացակամ պետք է լինի, բայց կարծես թե ադրբեջանական պրոպագանդայից այլ բան է երևում: Ադրբեջանական քարոզչամեքենան չի դադարում եվրոպական ատյաններում ցույց տալ, որ Ադրբեջանն աշխարհի ամենաժողովրդավար երկիրն է, իսկ Ալիևը` ամենաժողովրդավար առաջնորդը: Նրանք նույնիսկ ասում են, որ Ադրբեջանում հայեր են ապրում, և ոչ մի հայի մուտքը Ադրբեջան չի արգելվում: Այս պնդումները մեկ բառով կարելի է որակել ադրբեջանական էժան տրյուկ, քանի որ ցույց է տրվում այլ բան, և փաստացի իրականացվում այլ բան:
Փորձեք անցյալում 400.000 հայ ունեցող Բաքվում հայ գտնել: Չեք գտնի: Ու պատճառը այն չէ, որ դուք լավ ման չեք գա, պատճառն այն է, որ հայն ու հայկական ազգանունն այս երկրում տեղ չունեն:
Ամիսներ առաջ մեծ սկանդալ էր բարձրացել, երբ ՌԴ քաղաքացի գործարար Սերգեյ Գյուրջյանին արգելեցին մուտք գործել Ադրբեջան: Պատճառը դե իհարկե հայկական ազգանունն էր, ու թող ոչ մի ադրբեջանցի չփորձի այլ պատճառ բերել: Նրան հենց ազգանվան համար այդ երկիր չթողեցին:
Նույն տեսարանն է նաև, երբ եվրոպական որևէ երկրում դեպորտ ստացած, Ադրբեջանից փախած հայի փորձում են Ադրբեջան վերադարձնել: Նրան պարզապես չեն ընդունում այդ երկրում: Սրա մասին Եվրոպայի միգրացիոն ծառայություններում աշխատող յուրաքանչյուր աշխատակից գիտի:
Իսկ ինչո՞ւ, այս հարցի պատասխանը գիտեն միայն Ադրբեջանում, որտեղ ծաղկում են բռնատիրական կարգերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/202563783232986
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել