Երբ տանը բավարար տեղ չկա, հագուստի չորացման խնդիրը դառնում է հրատապ, հատկապես տարվա ցուրտ եղանակին, երբ սպիտակեղենը շատ դանդաղ է չորանում:
Եթե պատշգամբից դուրս լվացքի չորացման պարան կա, դա շատ հարմար չէ: Բացի այդ՝ մաքուր սպիտակեղենը շատ արագ կարող է դառնալ կեղտոտ, եթե պատշգամբը գտնվում է ճանապարհի մոտ, կամ վատ եղանակ է դրսում։ Հաճախ փչացնել իրերը կարող են նաև լավ հարևանները, որոնք պատուհանից դուրս են նետում աղբը, ուստի ավելի խելամիտ է չորացնել իրերը ներսում՝ սենյակում։
Գիտնականները խորհուրդ չեն տալիս տան ներսում սպիտակեղեն չորացնել, քանի որ սենյակում ավելորդ խոնավության վտանգ է առաջանում, որից կարող է տանը նույնիսկ բորբոս առաջանալ։ Բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը լվացքի մեքենա ունի տանը։ Հայտնի է, որ այն բավականին լավ է լվացքը լվանում և թողնում է այն հազիվ խոնավ, այնպես որ, բորբոսից պետք չէ վախենալ:
Ինչպե՞ս չորացնել իրերը
Սովորաբար պետք է չորացնել իրերը լվանալուց հետո պատշգամբում կամ բակում։ Նաև այդ նպատակի համար հարմար են հատուկ չորացման պահարանները, բայց ոչ յուրաքանչյուր բնակարանում կգտնվի տեղ նման սարքավորումների համար։ Խորհուրդ է տրվում պարբերաբար օդափոխել տարածքը՝ ավելորդ խոնավությունից և սնկային բակտերիաների տարածումից խուսափելու համար։ Եթե դուք չեք անում դա, որոշ ժամանակ անց կարող է հայտնվեն բորբոսներ։
Խանութներում կան տարբեր տեսակի սպիտակեղենի չորացիկներ՝ ցանկացածի գրպանին հարմար, բայց դրանցից կարող եք նաև ինքներդ պատրաստել պլաստիկ խողովակներից։ Այսօր մենք կպատմենք, թե ինչպես չորացնել իրերը բնակարանում կամ տանը՝ զբաղեցնելով նվազագույն տարածք։
1. Լվացքի չորացման մեքենա։ Առանձին մեքենա, որը չորացնում է սպիտակեղենը կես ժամից էլ պակաս ժամանակում․ գայթակղիչ է հնչում։ Միայն արժե այն շատ թանկ, և նրա համար պետք է տեղ գտնել։ Փոքրիկ բնակարանում այն շատ դժվար կլինի տեղավորել։
2. Մախրովյան սրբիչ։ Սովորական լվացքի մեքենան նույնպես լավ քամում է բարձր արագության տակ, բայց չի դարձնում իրերը լրիվ չոր։ Լավ է, երբ այն ունի առանձին հագուստը չորացնելու գործառույթ, հակառակ դեպքում, դուք կարող եք տեղադրել մաքուր, չոր մախրովյան սրբիչ լվացքի մեքենայի մեջ և միացնել քամելու գործառույթը։ Այնպես որ, ամեն ինչ կդառնա ավելի քիչ խոնավ և ավելի արագ կչորանա։
3. Հատակի չորանոց։ Այս սարքի զանազան տեսակներ կան, նույնիսկ էլեկտրական հատակի չորանոցներ կան, թեև այն նախատեսված է մեկ խմբաքանակի լվացվող իրերի համար։ Այն կարելի է թաքցնել աչքից հեռու։
4. Առաստաղի չորանոց։ Այն ցորանոցը առաստաղին է ամրանում և անհրաժեշտության դեպքում իջեցվում է լվացքի չորացման համար: Ամենահարմար վայրը պատշգամբն է նրա համար։ Եթե պատշգամբ չկա, այն կարելի է տան ցանկացած այլ անկյունում ամրացնել։
5. Պատի չորանոց։ Այն շատ կոկիկ ձևով տեղավորվում է զուգարանում, պատշգամբում կամ սենյակում։
6. Չորանոց մարտկոցի վրա։ Ամրացվում է ծխնիներին, ինչի շնորհիվ այն կարող է կցել տանը ցանկացած այլ ելուստին:
Ընտրել չորանոց՝ ձեր ճաշակին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան, շատ հեշտ է, բավական է իմանալ համապատասխան չափերը։ Շատ զանազան է չորանոցների տեսականին։ Դրանցից մի քանիսը նույնիսկ լրացնում են բնակարանի դիզայնը։