Ամեն երեկո Դիրքն ու Ջենին հեռուստացույց են դիտում, զրուցում, ընթրում, զբաղվում սեքսով: Այնպես, ինչպես բոլորի մոտ է, սակայն մեկ կարևոր տարբերությամբ․ Ջենինն սիլիկոնե տիկնիկ է: «Զույգը» միասին ապրում է արդեն 8 տարի, և կարծես թե բաժանվել չի պատրաստվում:
Դիրքը տարիներ առաջ բաժանվել է կնոջից, բաժանումը ցավոտ է եղել նրա համար, նա տառապել է, իրեն միայնակ զգացել և սիրո կարիք ունեցել: Հենց այդ ժամանակ էլ որոշել է դիմել սեքս-տիկնիկների օգնությանը: 6000 դոլար արժողությամբ սեքս-տիկնիկը ամբողջովին փոխել է նրա կյանքը, դարձել նրա կյանքի ուղեկիցը, հարմարավետություն մտցրել նրա կյանքում և դարձել այն կեսը, ով միշտ պատրաստ է ամեն ինչ լսել:
Ամենասկզբում նրանք միայն սեքսով էին զբաղվում, ինչպես լինում է համարյա բոլոր հարաբերությունների սկզբում: Իսկ այսօր արդեն Դիրքի խոսքերով՝ սեքսը ետին պլան է մղվել և այդքան էլ չի կարևորվում: 8 տարիների ընթացքում Ջենին դարձել է Դիրքի կյանքի զուգընկերն ու ընկերը:
Սեքս-տիկնիկները արժեքը 1000 դոլարից հասնում է մինչև 10 000 դոլարի: Որքան բնական տեսք ունի տիկնիկը, այնքան նրա գինը բարձր է: Որակով սեքս-տիկնիկները պատրաստում են պլատինե հիմքով մակրոմոլեկուլյար բժշկական սիլիկոնից, որը բնական մարմնի տեսք է հաղորդում տիկնիկներին: Էժան տիկնիկները սովորական սիլիկոնից են պատրաստված, որոնք շուտ են շարքից դուրս գալիս: Թանկ տիկնիկները պինդ են, ճկուն և ընդունում են ցանկացած դիրք: Սեքս-տիկնիկների 70%-ն արտադրվում է Չինաստանում: Նրանց հավաքում են ձեռքով: