Նոր Զելանդիայի խորհրդարանն էվթանազիան թույլատրող օրինագիծ է ընդունել: Այդ մասին հայտնել է New Zealand Herald հրատարակությունը: Օրինագծի առիթով թեժ քննարկումները տևել են երկու տարի: Խորհրդարանականներն օրինագիծն ընդունել են նոյեմբերի 13-ին՝ երկրորդ ընթերցմամբ. կողմ է քվեարկել 70 մարդ, դեմ՝ 50-ը:

Օրինագծի համաձայն՝ իրենց կամավոր կյանքից զրկելու իրավունքը վերաբերում է միայն ծանր հիվանդ մարդկանց, որոնց, բժիշկների ախտորոշման համաձայն, ապրելու համար մնացել է վեց ամսից պակաս ժամանակ: Այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ժողովրդի համաձայնությունը՝ հանրաքվեով, որի անցկացումը պլանավորված է հաջորդ տարի:

Հասարակական կարծիքի հետազոտության տվյալներով, որն անցկացվել է հուլիս ամսին, նորզելանդացիների 72 տոկոսը պաշտպանում է էվթանազիայի հնարավորությունը անբուժելի հիվանդ մարդկանց համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել