Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի անդամ, պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանն այսօր ցավ է ապրում, որը Սահմանադրության օրը որպես տոն դեռևս չի ընկալվում մեր հասարակության մեջ: Նա ընդգծեց, որ այս հարցին իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի հասարակության համար հուլիսի 5-ը տոն դառնա:

«Այսօր մարդիկ գնում են աշխատանքի՝ չիմանալով, որ այսօր տոն է ու ոչ աշխատանքային օր»,- ասաց նա:

Այնուհետև նա անդրադարձավ Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությանն ու ընդգծեց, որ փոփոխությունների շնորհիվ կարելի է մեծագույն խթան, թռիչք ապահովել նախևառաջ երկրի տնտեսական զարգացման համար:

«Պետք է փոփոխություններ անել ոչ թե ուրիշների, այլ մեր ժողովրդի ու հենց մեր համար: Սահմանադրության մեջ կան մի շարք բացեր: Հիմնական երկու ոլորտ կա, որտեղ մենք անելիքներ ունենք՝ դատական իշխանության անկախությունը և տեղական ինքնակառավարման համակարգը: Երկրում 20 տարի է գործում է Սահմանադրություն, բայց մենք անկախ, անաչառ դատական համակարգ չենք ստեղծել: Դատական համակարգի ոչ անկախ վիճակը սպառնում է երկրի տնտեսական զարգացմանը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել