168.am-ը գրում է.

Վերջին 16 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ կայացրած իր վճիռներում վերջինիս պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 295․5 մլն թուրքական լիրայի (ավելի քան 51․2 մլն դոլարի) փոխհատուցում վճարել։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկացնում է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր պատագամավոր Ալփայ Անթմենի հարցմանը։

Նախարարությունը մանրամասնել է, որ Թուրքիայից ՄԻԵԴ ներկայացված հայցերի ընդհանուր թիվը կազմել է 110․000, որոնցից 3․128-ի դեպքում ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել։  Այդ որոշումներից 2․840-ը կայացվել է վերջին 16 տարվա ընթացքում։

Հավելենք նաև, որ Թուրքիայի դեմ ներկայացված դատական հայցերում այդ երկիրը հիմնականում մեղադրվել է արդար դատավարության իրավունքի, ազատության և անվտանգության իրավունքի, խոսքի ազատության, խաղաղ ցույցեր ու հավաքներ կազմակերպելու, ապրելու իրավունքի և անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքի ոտնահարումների մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել