Tert.am-ը գրում է.

Երբ ասում ենք առաջադեմներ-հետադեմներ, դա ատելության խոսքի հերթական դրսևորումներից է` հասարակությանը տրոհել մասնիկների և իրար դեմ դուրս բերել, առաջացնել ներքին բախումներ, իսկ հետո այդ քաոսից օգտվել և այն ինչ-որ կերպ կառավարելի դարձնել: Սա քաղաքական նացիզմի հերթական դրսևորումն է:

Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց ուսանողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը` նշելով, որ դա հենց այն քաղաքականությունն է, որ ի սկզբանե որդեգրել է իշխող քաղաքական ուժը:

«Եկեք իրերը վերջապես սկսենք կոչել իրենց անուններով: Բավական է դրանք փաթեթավորել ինչ-որ պիտակների և այլ ձևակերպումների մեջ, որոնք չեն արտահայտում իրականությունը, եկեք ինքներս սթափ դատենք, ադեկվատ դատենք և հասկանանք` ինչ է կատարվում այսօրվա դրությամբ մեր պետության հետ»,-ասաց Թումանյանը:

Վերջինիս խոսքով` այսօր մենք տեսնում ենք բազմաթիվ ապազգային շարժումներ և օրինագծեր, որոնք, նվազագույնը, չեն բխում մեր ազգային շահերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել