Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հարցազրույց է տվել իր որդու՝ Վահե Հակոբյանի` Սյունիքի մարզպետ նշանակվելու առնչությամբ:
Հարցազրույցում ոչ մի դարակազմիկ միտք չի արտահայտվում, թերևս միակ զարմացնող բանը Հակոբյանի բավականին համարձակ պահվածքն է, եթե չասեմ հանդուգն: Այնպիսի տպավորություն է, որ մարդը համարում է, որ այդպես էլ պետք է լիներ, ու դեռ մի բան էլ ավելին է ակնկալում: Նա այդպես էլ ասել է. «Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր ա» (ուշադրություն դարձրեք. ինքն իր մասին երրորդ դեմքով է խոսում):
Իսկ երբ լրագրողը հրավիրել է Հակոբյանի ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ իր որդին պատգամավոր աշխատելիս ոչնչով աչքի չի ընկել, հանդես չի եկել ելույթներով և օրենսդրական նախաձեռնություններով, չի հեղինակել կամ համահեղինակել և ոչ մի օրենք, Մաքսիմ Հակոբյանը սկզբում հայտարարել է, որ կարևորը գործ անելն է, ոչ թե ելույթներ ունենալը, իսկ հետո ընդհանրապես բացահայտում է արել. ըստ Մաքսիմ Հակոբյանի` օրենք գրելն ու օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը պատգամավորի գործը չէ...
Այստեղ են ասել` մեղա քեզ, տեր...
Չնայած, մյուս կողմից էլ, ով էլ լինի, ինչ էլ լինի, Սյունիքի համար Լիսկայից վատը չի լինի, նենց որ հուսանք, որ գոնե մարզպետի պաշտոնում Վահե Հակոբյանն ավելի հանրօգուտ բաներով կզբաղվի, քան ԱԺ-ում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=143911999136781&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել