Ջոդի Ֆոսթերը, Շեյլին Վուդլին եւ Թահար Ռահիմը կխաղան «Բանտարկյալ 760» կրիմինալ ժապավենում: Այդ մասին հայտնել է Variety-ն: Ֆիլմի հիմքում պայքարն է գոյատեւման համար, որը շարադրված 1 բանտարկյալ Մոհամեդ Ուլդ Սլահիի (Թահար Ռահիմ) գրած «Գուանտանամոյի օրագիրը» բեսթսելլերում:
Նա երկար տարիներ բանտ էր նստել առանց իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելու ու դատի, եւ արդեն կորցրել էր ազատվելու հույսը, երբ հանդիպում է փաստաբան Նենսի Հոլանդերի (Ֆոսթեր) եւ նրա օգնական Թերի Դունկանի (Վուդլի) հետ: Նրանք միասին սկսում են պայքարել հանուն արդարության:
Բենեդիկտ Քամբերբեթչը մարմնավորել է դատախազ Սթյուարթ Քոուչին, որի ձեռքը ցնցող տեղեկություններ են ընկնում դավադրությունների մասին:
Շեռլոքի դերակատարը հանդես է գալիս նաեւ որպես կինոնկարի պրոդյուսեր: Ժապավենի նկարահանումներն սկսվելու են Հարավային Աֆրիկայում դեկտեմբերի 2-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: