Warner Bros. ստուդիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ կցանկանային «Ջոկեր» կինոնկարը տեսնել Ամերիկյան կինոակադեմիայի 16 անվանակարգերի դափնեկիրների թվում: Այդ մասին գրել է Comic Book-ը:
Նրանց կարծիքով, ֆիլմն արժանի է, որ մյուս կինոժապավենների հետ մրցակցի լավագույնի կոչման համար: Նաեւ նրանք նշել են մի շարք կատեգորիաներ, որոնք գնահատում են սցենարը, մոնտաժը, սաունդթրեքը, ռեժիսորական աշխատանքը, վիզուալ էֆեկտները եւ այլն:
Տարվա տղամարդու դերի համար մրցանակն առաջարկել են շնորհել Հոակին Ֆենիքսին, իսկ երկրորդ պլանի դերի համար «Օսկարը» հանձնել Ռոբերտ դե Նիրոյին, հաղորդել է Life-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել