ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին, հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարած նրա այցի ընթացքում, կհայտարարի ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի տարածքում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի առկայության անթույլատրելիության մասին: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը՝ CBS-ին տված հարցազրույցում:

«ՆԱՏՕ-ում C-400-ի համար տեղ չկա, ՆԱՏՕ-ում տեղ չկա Ռուսաստանից նշանակալից ռազմական գնումների համար: Նախագահը դա շատ հստակ կփոխանցի նրան (Էրդողանին), երբ նա կլինի այստեղ՝ Վաշինգտոնում»,- ասել է նա:

«Եթե Թուրքիան չազատվի C-400-ից, CAATSA-ի շրջանակում գործող պատժամիջոցները («Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքը), ամենայն հավանականությամբ, կանցնեն [կհաստատվեն] Կոնգրեսում՝ երկու պալատների մեծամասնության աջակցությամբ»,- հավելել է Օ’Բրայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել