Հեռուստադիտողները երբեք այդպես էլ չեն կարողանում հավատալ, որ ֆիլմերի աստղերը, որոնք հայտարարում են, որ երբեք մերկ չեն նկարահանվել, ֆիլմերում մերկ են հայտնվում, այն էլ էրոտիկ տեսարաններում։

Եվ ճիշտ են անում, որ չեն հավատում։ Սակայն կան որոշ հայտնիներ, ովքեր առանց ամաչելու մերկանում են տեսախցիկների առջև։

«Գահերի խաղը»

Սերիալը լի է անկեղծ տեսարաններով։ Այն հագեցած է թեժ էպիզոդներով։ Սկայն մենք Ձեզ կհիասթափեցնենք։ Պրոգրեսն այնքան հեռուն է գնացել, որ սերիալում իսկական մարդու մերկ մարմին գրեթե չկա։ Ամբողջը նկարվել է հատուկ վիզուալ էֆեկտներով։ Օգտագործվել է շարժումը կանգնեցնելու հայտնի մեթոդը․հիշեք «Մատանիների տիրակալի» Գոլումին կամ Կեսարին՝ «Կապիկների ապստամբությունից»։ Դերասան Էնդի Սերկիսն անգամ առաջադրվել էր Օսկարի, սակայն մրցանակաբաշխությանը մասնակցելու թույլտվություն չէր ստացել, քանի որ նրա դերը հիմնականում ստեղծվել էր կինոստուդիայում, իսկ դերասանն էլ ամբողջովին պատված է եղել տարբեր սարքերով։ Բոլոր շարժումները դերասանինն են, իսկ մնացածը ստեղծվել է տարբեր ծրագրերի միջոցով։ Դե հիմա պատկերացրեք, թե ինչպես են նկարահանվել Դեյներիսի և կհալ Դրոգոյի սիրային տեսարանները։

«Հիմնական բնազդ»

Միշել Պֆայֆերը և Քիմ Բեյսինգերը հրաժարվել են այս դերից՝ ֆիլմը համարելով չափից դուրս ագրեսիվ և լի բաց տեսարաններով։ Իհարկե դերասանուհիները հետագայում փոշմանեցին իրենց որոշման համար, քանի որ նախաձեռնող շիկահեր Շերոն Սթոունն ավելի համարձակ էր ։

Ստի դետեկտորի հայտնի տեսարանը, որը մտել է կինոյի պատմության  ամենահուզական դրվագների ցանկի մեջ, նկարահանվել է մի քանի րոպեյի ընթացքում։ Եվ բավականին հեշտ։ Շերոնին առաջարկել են հագնել մարմնագույն հատուկ ներքնազգեստ, որը ընդհանրապես տեսանելի չէր լինի։ Սակայն ի զարմանս բոլորի Սթոունը հայտարարեց, որ չի ցանկանում խափել հեռուստադիտողին և ամեն ինչ պետք է իրական լինի։ Այդ պատճառով Շերոնը իրոք առանց ներքնազգեստ է նկարահանվել։ Եվ ոչ մի հատուկ էֆեկտներ և բազմամիլիոն հոնորարներ՝ մերկ աստղային մարմնի համար։

«Գայթակղություն»

Հայտնի դերասաններ Անջելինա Ջոլին և Անտոնիո Բանդերասը նույնպես խնայել են պրոդյուսերների գումարները։ Չամաչելով մեկը մյուսից նրանք մերկացել են տեսախցիկների առջև և լոգանք ընդունել՝ ստեղծելով այնպիսի տպավորություն ասես նրանք երկար ժամանակմիասին են ապրում և թաքցնելու ոչինչ չունեն։ Երբ այդ մասին իմացել է Բանդերասի այն ժամանակվա կինը՝ Մելանի Գրիֆիտ՝ ով հայտնի էր իր պաթոլոգիական խանդով, ամուսնուն ստիպել էր կրելհատուկ կորսետ, որը կթաքցնի նրա մերկությունը։ Հետագայում Գրիֆիտը ներկա է գտնվել բոլոր նկարահանումներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել