Կոլումբիայի իրավաբանական դպրոցի սաները հաջողակ են. նոր ուսումնական տարում նրանց ուսուցիչներից մեկն իրավապաշտպան Ամալ Քլունին է, որը հայտնի է՝ որպես փայլուն իրավաբան և մեր ժամանակների ամենաոճային կանանցից մեկը: Միանշանակ, Ջորջ Քլունիի կինը շատ բան ունի սովորեցնելու: Եվ եթե ապագա իրավաբանների համար հեղինակավոր իրավաբանական դասընթացները տեղի են ունենում փակ դռների հետևում, ապա Ամալի զգեստապահարանին ականատես լինելու համար հարկավոր չէ լսարան մտնել:

Անցյալ շաբաթ դասախոսելու համար Ամալ Քլունին ընտրել էր նրբագեղ միդի-զգեստ և մեծ պայուսակ՝ փաստաթղթերի համար: Եվ, իհարկե, իր կերպարի անբաժանելի մասը՝ արևային ակնոցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել