Կառավարության պաշտոնաթերթ «Հայկական ժամանակը» հրապարակել է հոդված, որում ՀՅԴ երիտասարդների ակցիան կապում է Քոչարյանի հետ։ Փաստարկը մեկն է․ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը լուսանկար ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իրականում չեմ բացառում, որ կապ ունեն, անգամ ուղղորդվում են։ Ինձ մի այլ բան է հետաքրքիր․ ինչո՞ւ էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ դատապարտում այն լրատվականներին, որոնք Ջիվան Աբրահամյանի՝ Բակո Սահակյանի մասով արված հայտարարությունը համարում էին Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղորդված, չէ՞ որ այդ լրատվականներն էլ երկաթյա փաստարկ ունեին՝ Փաշինյանի և Աբրահամյանի համատեղ լուսանկարը։ Տեսնես չե՞ք հոգնել էս երկերեսանի կյանքից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/boroozman/posts/2545141978897349
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել