X սերնդի համեմատությամբ (ծնված 1961-1981 թվականներին)՝ 1981-1996 թվականներին ծնված 2000-ականների սերնդի ներկայացուցիչներն ավելի արագ են կորցնում առողջությունը, իսկ մահացությունը նրանց շրջանում 40%-ից ավելի է: Այս մասին հաղորդվում է Blue Cross Blue Shield Association (BCBS) ամերիկյան անկախ ապահովագրողների ֆեդերացիայի հաշվետվությունում:
Նշվում է, որ այս սերնդի հիմնական խնդիրները խոլեստերինն են, ծանր ընկճախտը, ինչպես նաև ինքնասպանությունների և թմրանյութերի չարաշման մեծ տոկոսը:
Տնտեսագետների կանխատեսումների համաձայն՝ այս սերնդի ներկայացուցիչների թույլ առողջությունն արդեն մոտակա տարիներին կբերի առողջապահական ծախսերի ավելացման: Կանխատեսվում է, որ նրանց բուժումն ավելի է արժենալու, քան նախորդ սերնդի ներկայացուցիչներինը՝նույն տարիքում:
Բացի այդ՝ առողջական խնդիրների պատճառով նրանք չեն կարողանալու արդյունավետ աշխատել: Իսկ 1981-1996 թվականների սերնդի ներկայացուցիչներին հիվանդությունների պատճառով գործազրկություն է սպառնում: