Անգամ, երբ դու հայտնի քաղաքական գործիչ ես, միևնույն է, չափազանց դժվար է դիմանալ կնոջ գայթակղությանը, մանավանդ, երբ այդ կինն ուղղակի փայլում  է իր շքեղությամբ ու  անսպառ հմայքով։ Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենահայտնի 4 սիրուհիներին, ովքեր կարողացել են գայթակղել ամենաճանաչված քաղաքական գործիչներին։ 

Մոնիկա Լևինսկի

Մոնիկա Լևինսկին պարզապես Սպիտակ տանը աշխատող օգնական էր, ով մի օր կարողացավ իրենով անել, ոչ ավել, ոչ պակաս, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնին։ Աղջիկն ընդամենը 22 տարեկան էր, երբ այս երկուսի միջև կրքոտ ու սիրառատ կապ սկսվեց։ Ամեն ինչ այդպես էլ կմնար կուլիսների հետևում, եթե Մոնիկան չորոշեր իրենց անսպասելի կապի մասին պատմել իր մտերիմ ընկերուհուն, իսկ վերջինս էլ չորոշեր դրա մասին պատմել... ամբողջ աշխարհին։ 

Մոնիկայի հետ կապի պատճառով Քլինթոնը ստիպված էր մի օր ուղղակի հրապարակայնորեն ներողություն խնդրել իր պետությունից ու ժողովրդից նման «այլանդակ» կապի համար։ Նա խոստովանեց, որ դա ուղղակի թուլություն էր, որը ԱՄՆ նախագահը պարտավորվում է հաղթահարել։ 

Մերիլին Մոնրո 

Հայտնի շիկահերի հմայքին անհնար էր դիմանալ, անգամ, եթե դու մի ամբողջ գերտերության ղեկավար ես։ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին 1962թ.-ի մարտի 24-ին  չկարողացավ տիրապետել իր կիրքը ու հայտնվեց գեղեցկուհու անկողնում։ Բոլոր լրատվամիջոցները խոսում էին այդ աննախադեպ կապի մասին։ Ասվում էր, որ Մոնրոն իրոք հավատում է, որ նախագահը բաժանվելու է իր կնոջից, ու ինքը դառնա ԱՄՆ առաջին տիկին։ 

Սակայն մահն ավելի շուտ այցելեց Մոնրոյին, քան նրա ցանկությունների իրագործումը։ Ընդամենը մի քանի ամիս անց գեղեցկուհուն մահացած գտան իր բնակարանում։ Նշվեց, որ հայտնի տաղանդավոր շիկահերն ուղղակի ինքնասպան է եղել, սակայն մինչ օրս այդպես էլ պարզ չէ՝ իրակա՞ն էր Մոնրոյի ինքնասպանությունը, թե՞ նրան հմտորեն սպանել էին։ 

Կարլա Բրունի

Երբ իտալա-ֆրանսիական մոդել Կարլան հայտնվեց Ֆրանսիայի նախագահներից մեկի՝ Նիկոլյա Սարկոզիի կյանքում, նա արդեն երեխա ուներ այլ տղամարդուց, իսկ նախագահն էլ ապրում էր իր երջանիկ ընտանեկան կյանքով, սակայն այս երկուսի միջև սերն ու կիրքն այնքան ուժգին էին, որ նրանք ուղղակի չէին կարող մնալ պարզապես սիրեկանների կարգավիճակում։ 

Արդյունքում, Ֆրանսիայի նախագահն ուղղակի բաժանվեց իր կնոջից ու վերջնականապես մատնվեց հայտնի գեղեցկուհու գայթակղությանը։ Նրանց ամուսնությունից 3 տարի անց զույգն ունեցավ աղջիկ՝ Ջուլիա գեղեցիկ անունով։ 

Կլաուդիա Կարդինալե

Ֆրանսիայի մեկ այլ նախագահի՝ Ժակ Շիրակի անթերի ընտանեկան կյանքի մասին ուղղակի լեգենդներ էին հյուսում։ Շիրակը կարողացել էր ստեղծել ընտանիքին նվիրված տղամարդու կերպար, որին հավատում էին բոլոր ֆրանսիացիները։ Սակայն ամեն ինչ մի օր փլուզվեց. Շիրակի վարորդներից մեկը աշխատանքից ազատվելուց հետո որոշեց պատմել նրա բոլոր սիրուհիների մասին և փլուզեց նրա մասին բոլոր պատկերացումները։ 

Սիրուհիներից ամենահայտնին իտալացի մոդել Կլաուդիա Կարդինալեն էր։ Հենց նրա հետ էր սիրաշատ ժամանակ անցկացրել Ժակ Շիրակը հյուրանոցի լյուքս համարներից մեկում, երբ նրան հայտնեցին արքայադուստր Դիանայի մահվան սարսափելի լուրը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել