Tert.am-ը գրում է.

Համոզված եմ, որ մեր երկիրը վտանգված է: Ավելի վտանգված է, քան 1991-1994 թվականերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած հարցազրույցում նշել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

Նրա խոսքով՝ ըստ նրա տեղեկության ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների 10 հազարից ավելի հոսք է սկսվելու, եթե Հայաստանում շարունակեն հանդուրժել նրանց: «Ավելի մեծ վտանգ է սպառնում հնդիկների անձնագրերով Հայաստան ներթափանցողների պրոյեկտից: Իմ տեղեկությամբ՝ դրանք մահմեդական, մուսուլման, իսլամը ընդունած մարդիկ են, որոնց թիվը 30,000 է հասնելու»,- ասել նա:

«Այսօր ասում են, որ նրանք այստեղ օրական 3000-4000 դրամով աշխատում են, սակայն նրանք գումար ունեն և նրանց ընտանիքները ֆինանսապես ապահովված են: Կգա ժամանակ, բոլորդ կհամոզվեք, որ այդպես է»,- նշել է Վիտալի Բալասանյանը:

Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը նաև ասել է, որ երկու խողովակ կա, որից մեկի միջոցով Հայաստան են գալիս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, իսկ մյուսից՝ մահմեդականները, մուսուլմանները, իսլամիստները: «Ես չեմ կարող ասել՝ պաշտոնական տվյալները թաքցնում են դրանք, թե չեն թաքցնում, բայց հաստատ 15,000-ից անցնում են: Իշխանությունների վարած քաղաքականությունը շատ վտանգավոր է»,- հավելեց Բալասանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել