«Երբ ես սկսեցի, ես ուղղակի ցանկանում էի իմ կյանքը դարձնել նախկինի նման։ Սակայն արդյունքում ես նոր կյանք ստացա, որը լի է երջանկությամբ, ուրախությամբ և ազատությամբ»։

Երեք տարի առաջ ամերիկացի Քեննի Դ.-ն որոշեց փոխել իր կյանքը և թողնել խմելը։ Իր վերականգնման ընթացքում նա անընդհատ լուսանկարներ էր անում, որպեսզի արդյունքը տեսանելի լինի։  
Առաջին լուսանկարը նա արել է 24 ժամ ալկոհոլ չօգտագործելուց հետ։ Նա շատ վատ էր զգում իրեն։

Երկրորդ լուսանկարն արվել է մեկ ամիս ալկոհոլ չօգտագործելուց հետ։ Քեննին պատմում է, որ սկզբում իրեն չէին հավատում ոչ ընտանիքի անդամները, ոչ էլ ընկերները։

Նա պատմում է, որ մի պահ նա իրեն ընդհանրապես չէր կարողանում վերահսկել և երեկոյան իր համար պատվիրեց ավելի քան 20 ալկոհոլային ըմպելիք։ Նա շաբաթական 3-4 անգամ հարբում էր։

Նա շատ լավ է հիշում իր հարբած վերջին օրը։ Նա մեկշաբաթյա արձակուրդի մեջ էր։ Գնել էր մեկ արկղ գարեջուր և յուրաքանչյուր երեկոյի համար առանձնացրել էր 3-4 շիշ։ Առաջին գիշերը նա պառկեցրեց իր տղային և բացեց առաջին շիշը, ժամը երեկոյան 8-ն էր։ Ժամը 11-ին՝ իր 19-րդ շիշը բացելու ժամանակ, նա հասկացավ, որ այդպես շարունակել չի կարելի։

Հաջորդ առավոտյան նա դիմում է ըներոջը, ով ավելի վաղ էր հրաժարվել հարբեցողությունից , և նրանից օգնություն է խնդրում։ Այդպես սկսվեց ալկոհոլի դեմ պայքարելու նրա ուղին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել