Ասում են` մոլդովացի ադրբեջանամետ փաստաբանի ելույթին անգամ ծափահարողներ են եղել. զավեշտալի է. մեկ էլ մտածում եմ` երևի ռուսերեն չիմացող պատգամավորներ կան Ազգային ժողովում... Հիմա այդ երևույթի մասին: Կապ չունի, թե ով է. բա գա քո երկրում, քո Ազգային ժողովի ամբիոնից քեզ ցեղասպան անվանի՞, բա դրա ձեռքից բռնող, դուրս հրավիրող մի տղամարդ չգտնվե՞ց էդ ամբողջ դահլիճում, որ դիկտաֆոնը վերցներ էդ լրտեսի ձեռքից ու դուրս հրավիրեր: Էսքան էլ ամոթով ազգ կլինի՞, որ մենք ենք: Մարդը եկել է քո տուն ու քեզ ցեղասպան է անվանում, բա էդպիսի լրբին, դռան տեղը չե՞ն ցույց տա... Սրան հարկավոր էր բռնի առանձնացնել ու ցույց տալ, թե Սումգայիթում ոնց են կոտորել հայերին, նույնն էլ Բաքվում, Կիրովաբադում... Նրա առաջ պետք է դրվեին բոլոր փաստերը, որ ներողություն խնդրեր հայ ժողովրդից, որ Խոջալուի սարքած սպանդի իրական պատմությունը իմանալուց հետո այլևս մոռանար Խոջալու բառը: Չենք կարողանում էլի, չենք կարողանում երկաթը տաք-տաք ծեծել. Ազգային ժողովից «ու՜՜» անելով քշել: Դրան անգամ ոչ մի հյուրանոցում գիշերելու կացարան չպետք էր տրամադրել... Դե արի. քրիստոնյա ազգը մուսուլմանի թասիբն է պահում... Վաղուց եմ նկատել, որ քրիստոնյա ազգերը մեկը մյուսին չեն սատարում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/555181111187935?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել