Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Կարապետյանին Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում նշանակելու մասին: «Սերգեյ Էդուարդի Կարապետյանին 5 տարի ժամկետով նշանակել Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում:

41-ամյա Սերգեյ Կարապետյանը 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի Իրավաբանության ֆակուլտետը, որից հետո աշխատել է դատախազության համակարգում: 2018 թվականի հունվարից զբաղեցրել է Կրասնոյարսկի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել