Արդյո՞ք պատահական է, որ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումից անմիջապես հետո Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, թե իբր Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով է սպանվել ոստիկանը...
Աքսիոմատիկ ճշմարտություն է՝ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։
Այսօր դրա վառ ապացույցը տեսանք, այն էլ, ոչ ավել և ոչ պակաս, դատարանում։
Մարդիկ, ովքեր հայտնի են իրենք «հերոսություններով», աշխատանքային պարտականությունները կատարելիս 3 ոստիկանի կյանք խլած, պատանդներ վերցրած, այդ թվում՝ բուժաշխատողների, այդ թվում՝ կնոջ, ՊՊԾ-ի տարածքը մարտաֆիլմի տեսարան սարքած, մեքենաներ այրող ու տևական ժամանակ քաղաքը սարսափի մեջ պահած, էլ չեմ ասում բանկոմատ թալանած ահաբեկիչների այս խումբը հերիք չէ՝ ազատություն է վայելում, մի բան էլ որևէ մեղավորություն չի զգում և, ըստ երևույթին, դարձել է ներկա իշխանությունների «հենարանը»։
Արդյո՞ք պատահական էին նրանց խափանման միջոցի փոփոխությունն ու ազատ արձակումը իշխանափոխությունից հետո։
Արդյո՞ք պատահական էր, որ վարչապետի մոտ հյուրընկալվելուն պես աշխատանքից ազատվեցին կարևորագույն ուժային կառույցների ղեկավարները, ովքեր զարմանալի զուգադիպությամբ այս մղջավանջային օգոստոսյան օրերին բանակցություններ էին վարում նրանց հետ։
Արդյո՞ք պատահական է, որ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումից անմիջապես հետո Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, թե իբր Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով է սպանվել ոստիկանը։
Չմոռանանք, որ Վարուժան Ավետիսյանի արտահայտությունների ազնվության չափման միավոր է նրա այն ցինիկ արտահայտությունը, որ նա արեց օրեր առաջ ոստիկանի սպանության մասին. ասել էր, թե ցնցված է ոստիկանների հանդեպ այս վերաբերմունքից...
Հ.Գ. Սիրելիներս, այս ամենը կարևոր չէ, կարևորը այն է, որ Arsen Babayanի պես «վտանգավոր հանցագործը» կալանավորված է։