Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին և «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին:

«Արմենպրես»-ի՝ հաղորդմամբ՝ Նախատեսված են աշխատանքային հանդիպումներ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ բոլոր խմբակցությունների հետ:

«Քիչ առաջ ավարտվեց մեր առաջին հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Քննարկել ենք հարցերի լայն շրջանակ: Հանդիպումը շատ արդյունավետ եմ որակում: Պարոն Միրզոյանը միջկուսակցական և միջխորհրդարանական մակարդակներում աջակցելու պատրաստակամություն է  հայտնել, որպեսզի համատեղ  աշխատանքների մակարդակը նոր որակական փուլ թևակոխի: Փոխադարձ համաձայություն ենք ձեռք բերել այս  ձևաչափով շփումները  շարունակելու վերաբերյալ: Ի դեպ, տեղին եմ համարում նշել, որ այս հանդիպումները մեր քաղաքական տարեգրության մեջ նոր էջ են բացում: ՀՀ իշխանությունները, առաջին անգամ ընդունելով Արցախի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցիչներին, համագործակցության հիմքում նոր մակարդակի վրա են դնում Արցախի սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը: Մյուս հանդիպումներին կանդրադառնամ հաջորդիվ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել