Աշխարհում գնալով ավելի է տարածվում հիվանդության մի տեսակ, որն անվանում են վաղաժամ ծերացում։ Այս հիվանդությամբ տառապող մարդիկ գնալով ավելի ու ավելի են շատանում։ Նրանց կարելի է հանդիպել աշխարհի բոլոր ծայրերում, ու ցավալի է, որ հիվանդության բուժումը դեռևս չի գտնվում, ու այն համարվում է անբուժելի։ 

Ամեն բան սկսում է նրանից, որ փոքրիկ երեխան կարող է ուղղակի ծնվել ծեր մարդու արտաքինով, իսկ ժամանակի ընթացքում այդ ծերությունը փոխանցվում է նաև ներքին օրգաններին։ Հիվանդության երկրորդ փուլում երեխան ուղղակի ունենում է ոսկորների ցավ, շատ ու շատ հիվանդություններ, որոնք բնորոշ են միայն ծեր մարդկանց։

Բեյեզիդ Հոսեյնը հենց այն քիչ երեխաներից մեկն է, ով տառապում է հազվագյուտ այս հիվանդությամբ։ Նրա ծնվելու օրն արդեն բժիշկներն ուղղակի շոկի մեջ էին. նրանք տեսան մի նորածնի, ով ծնվել էր իսկական ծերունու արտաքինով։ Անմիջապես պարզ դարձավ. երեխան տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը գնալով ավելի է խորանալու ու փոքրիկին դարձնելու է իսկական ծեր մարդ։ 

Բեյեզիդն արդեն 4 տարեկան է։ Չնայած իր փոքր տարիքին՝ նա ոչ մի կերպ չի կարողանում նորմակ տեղաշարժվել, գրեթե միշտ պառկած է ու բողոքում է հոդացավերից։ Փոքրիկի ոսկորներն այնքան փխրուն են, որ կարող են ամեն պահի կոտրվել ու անակնկալի բերել նրա ծնողներին։ Սա է պատճառը, որ երեխայի հանդեպ բոլորը ավելի քան ուշադիր են։ 

Ցավալի է, բայց փոքրիկը ոչ մի ընկեր չունի։ Բակի երեխաները վախենում են նրանից ու չեն ուզում նրա հետ խաղալ։ Ծնողները նշում են, որ երեխաները նշում են, որ փոքրիկը տարօրինակ է, ու չեն ուզում նրան մոտենալ։ Արդյունքում փոքրիկ Բեյեզիդի միակ ընկերները նրա ծնողներն ու եղբայրն են։ Նա մտավոր առումով ևս ավելի շուտ է զարգացել, քան իր հասակակիցները. փոքրիկը կարդում է, լուծում բարդ մաթեմատիկական խնդիրներ։ 

Բեյեզիդի ծնողները բավականին աղքատ են, ու նրանք չեն կարողանում մինչև վերջ հոգալ փոքրիկի բուժման ծախսերը։ Նրանք Ինստագրամում ակտիվորեն վարում են տղայի էջը, որտեղ միշտ ներկայացնում են, թե ինչ հաջողություններ է գրանցել տղան իր բուժման ընթացքում։ Այսպես՝ բարի մարդիկ կարողանում են նաև փող փոխանցել ու օգնել փոքրիկի բուժման ծախսերը հոգալուն։ 

Ծնողներն ընդունում են բոլոր նվիրատվությունները, որովհետև հասկանում են, որ յուրաքանչյուր գումար կարող է ուղղակի անհրաժեշտ լինել երեխայի համար։ Չնայած բժիշկները նշել են, որ միայն հրաշքով երեխան կապրի մի քանի 10-յակ տարի, ծնողները հավատում են, որ իրենց տղան դեռ կբուժվի ու կվայելի իր լիարժեք կյանքը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել