Այզեկ Ազիմովն ամերիկացի գրող է։ Արթուր Կլարկի և Ռոբերտ Հայնլայնի հետ միասին նա մտնում է գիտական ֆանտաստների այսպես կոչված «մեծ եռյակի» մեջ, ում ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարում այդ ժանրի զարգացման վրա։
Ազիմովը հեղինակել է ավելի քան 500 գեղարվեստական և գիտա-հանրամատչելի գրքեր։ Նա է ձևակերպել Ռոբոտատեխնիկայի երեք օրենքները, որով ներկայումս ղեկավարվում են արհետսական ինտելեկտի վրա աշխատող գիտնականները։
Ներկայացնում ենք 10 մեջբերումներ նրա գրքերից.
- Արդյոք կյանքում կա՞ ավելի հիասքանչ բան, քան հարցերի պատասխաններ փնտրելը։
- Մարդու բարձր բարոյական որակները երբեք չպետք է խանգարեն նրա բարի գործեր կատարելուն։
- Երբեմն մարդիկ իրենց թերությունները ընդունում են որպես հասարակության թերություններ և այդ պատճառով փորձում են փոխել քաղաքները, քանի որ չգիտեն, թե ինչպես շտկեն իրենց։
- Միշտ փորձիր սկզբում մտածել, որից հետո ավելի լավ է լռիր։
- Ազատությունը գին չունի։
- Ոչ բոլոր թույլատրելի բաներին է պետք հավանություն տալ։
- Աշխարհում կարևոր մարդիկ չկան։ Երբևէ դուք կպնդե՞ք, որ բնության մեջ գոյություն ունի ընդամենը մեկ կարևոր մանրէ։
- Գիտություն կոչվող կրոնի ամենագլխավոր բնութագիրը այն է, որ նա գործում է։
- Եթե ստեղծվեր ռոբոտ, որը կկարողանար դառնալ հասարակական գործիչ, ապա նա կլիներ նրանցից լավագույնը։ Ռոբոտատեխնիկայի օրենքների համաձայն՝ նա մարդկանց չէր կարողանա վնասել, հեռու կլիներ բռնությունից, կաշառքից, հիմարությունից կամ նախապաշարմունքներից։ Եվ որոշ ժամանակ ծառայելուց հետո նա կհեռանար գործերից, չնայած որ նա անմահ է, քանի որ նրա համար անհնար կլիներ տխրեցնել մարդկանց՝ նրանց հասկացնելով, որ իրենց ղեկավարում է ռոբոտը։ Սա գրեթե կատարյալ կլիներ։
- Ցանկացած համակարգ, որը նման է հավերժության, թույլ է տալիս մի խումբ մարդկանց որոշումներ ընդունել ողջ մարդկության փոխարեն, մարդկության փոխարեն ընտրել նրա ապագան և այլն։ Այսպիսի իրականության մեջ աստղերն անգերազանցելի են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել