Իշխանական ճամբարից արդեն որերորդ անգամ շատ խնդալու տեղեկություններ եմ ստանում, որոնց հավաստիությունը կասկածի տակ առնելու հիմքեր չունեմ: Ուրեմն՝ օրենսդիրում արդեն մասսայական քննարկում են, որ իշխանափոխության դեպքում իրանք բոլորը մեկից մեկ ապաստան են ստանալու ու լքելու են երկիրը, իսկ Նիկոլենք թող պատասխան տան եղած-չեղածի համար: Էս կարգի խոսակցություններ գործադիրից էլ եմ լսել, դե Դանիելենց սաստավն արդեն Ամերիկաներ թռնելու երաշխիքներ ունի, բայց հավատացեք, որ հարցը ստեղ էն չի, որ ԱԺ-ում հայտնվածների 90 տոկոսը մանդատի Մ տառին էլ արժանի չէ իրա սաղ կյանքով մեկ, այլ էն, որ անգամ օդիոզ ՀՀԿ-ականները, որոնց նկատմամբ տենց ատելություն էր գեներացվել, փախնելու մասին չմտածեցին: Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ից եկավ` լավ իմանալով, որ Նիկոլը վրեժխնդիր ա լինելու, Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարում ա, որ պատրաստ ա նստելու, իսկ էս քաքլաններն արդեն մտածում են, որ մեկը որ երկիր ա թռնելու: Այ էս ա հող գրավողների ու հող զիջողների տարբերությունը:

Հ.Գ. Մտածեք փախնելու մասին ամեն օր ու ամեն ժամ, ու անգամ շատ հնարավոր ա՝ հասցնեք փախնել, բայց հիշեք՝ հաջորդ իշխանությունը ձեր նման` հետախուզում հայտարարող ու բերել չիմացող չի լինելու: Վստահ եղեք, որ մեկիդ պետք եղավ, գտնելու են, աշխարհի որ ծայրում էլ լինեք: Իսկ մինչև էդ վայելեք ձեր պետական համարները, մանդատները, Լֆիկի առած «Զիլի» շորերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել