Անբռնազբոս այս տիկինը Մոլդովայի խորհրդարանի նույն այն օմբուդսմենն է, ով այսօր` ԱԺ–ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի վերջին օրը, սկանդալ բարձրացրեց` իր ելույթում անելով հետևյալ հերյուրանքները.
«Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»։ Նա նաև ասաց, թե «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է», և Հայաստանին անվանեց «ագրեսոր երկիր»։

Սա իհարկե բուռն արձագանք առաջացրեց ԱԺ-ում, պատասխան էլույթով հանդես եկավ Հեղինե Նաղդալյանը, ով ի թիվս այլ բաների նշեց, որ փաստաբանը կարող է նախօրոք միացրած իր ձայնագրիչով արված ձայնագրությունը հպարտորեն ներկայացնի իր պատվիրատուներին՝ ի ապացույց, որ պատվերը կատարված է:

Դե իսկ Լիտվայի օմբուդսմենը ավելի լավ պորտը տեղը դրեց այս տիկնոջ, քան մեր հայ պատվիրակները: Նա մասնավորապես նշեց.
«Ավելի ճիշտ կլիներ, որ մոլդովացի փաստաբանը խոսեր Մոլդովայի սառեցված հակամարտության մասին, այլ ոչ թե անդրադառնար ղարաբաղյան հակամարտության պատմությանը»:

Լիտվայի օմբուդսմենը նաև նշեց, որ սա այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի այս հարցը, ավելին՝ այն պետք է քննարկի մեկ երկրի ներկայացուցիչ, որ որևէ կապ չունի այս հիմնախնդրի հետ։ Ապա նա առաջարկեց դադարեցնել այս հարցի քննարկումը։

Ինչևիցե, որպեսզի վերջնականապես հասկանալի լինի, թե ինչ էժանագին պատվեր կատարողի հետ գործ ունենք, մեջբերեմ այս տիկնոջ էջի պատին հայտնված մի քանի գրառումներ.

- Дипломатический прием Посольства Азербайджан в республике Молдова (13 photos) В честь дня республики Азербайджан.

«У нас есть большое уважение к своему историческому прошлому»
Ильхам Алиев 

-Вид с окна отеля - на залив Каспийского моря. Баку — at The Crown Hotel 5* Baku. 

Здравствуй, любимый город Баку!!! — at Аэропорт ГЕЙДАРА АЛИЕВА, Баку. 

-ДОРОГОЙ АЗЕРБАЙДЖАН, ПОЗДРАВЛЯЮ С ДНЕМ РЕСПУБЛИКИ!!!

Հասկանալի է, չէ՞, որ այս տիկինը ոչ այլ ոք է, քան շարքային քաղաքական մարմնավաճառ, որի արտաբերած ոչ մի տառին հավատալ պետք չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել