HBO ալիքը YouTube-ում զետեղել է Պաոլո Սորենտինոյի «Նոր պապը» սերիալի՝ «Երիտասարդ պապը» շոուի շարունակության երկրորդ թիզերը: Այդ մասին հայտնել է NME-ն:

Հրապարակված տեսանյութում կաթոլիկ եկեղեցու ղեկավարը՝ Ջոն Մալկովիչի կատարմամբ, հայտարարում է. «Աշխարհում բոլորը պետք է իմանան՝ ով է պապը: Դա փառամոլություն չէ, դա անհրաժեշտություն է»: Հոլովակում կարելի է տեսնել նաեւ նրա նախորդին, որին մարմնավորել էԷ Ջուդ Լոուն: Մայիսին հայտնի է դարձել, որ նախագծին մասնակցելու է Մերիլին Մենսոնը: Առայժմ տեղեկատվություն չկա այն մասին, թե ում է նա մարմնավորելու: Եվս մեկ հրավիրված աստղ կդառնա Շերոն Սթոունը: Սերիալի պրեմիերան HBO-ով կկայանա 2020 թվականի հունվարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել