Փորձագետները 10 մթերք են նշել, որոնք կօգնեն պահպանել մաշկի առաձգականությունն ու էլաստիկությունը: Այս մասին հաղորդում է «Մեդիկֆորումը»:
Այսպես՝ լոլիկները լիկոպին են պարունակում, որը հակաօքսիդանտ է համարվում, A և C վիտամիններ, որոնք թարմացնում են դեմքի մաշկը: Եթե ամեն օր լոլիկ օգտագործեք, ապա մաշկի պաշտպանությունը ուլտրամանուշակագույն ճառագայթներից կավելանա 33%-ով և կդանդաղի ծերացման գործընթացը:
Մաշկի թառամածության դեմ օգնում է պայքարել նաև կանաչ թեյը, որի բաղադրության մեջ թանին կա, որը ձգում է մաշկը:
Մաշկի առաձգականությունը պահպանելու համար պետք է ձիթայուղ, կանաչեղեն, հապալաս և սև շոկոլադ օգտագործել:
Նշվում է, որ բրոկոլին լավագույն կերակուրն է, որ վերացնում է բորբոքային պրոցեսները:
Մաշկի վերականգնման պրոցեսն արագացնում են նաև ավոկադոն և սաղմոնը:
Մաշկի վրա դրական ազդեցություն է գործում նաև ընկույզը, որը հակաօքսիդանտներ է պարունակում, A, E, B6, B12 վիտամինները, կալցիում, կալիում, որոնք օգնում են բարելավել մաշկի վիճակը, պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից և պահպանում են օրգանիզմում ջրի հավասարակշռությունը: